Թռչունների վտանգված լինելը մարդու տնտեսական գործունեության հետեւանքն է

Թռչունների վտանգված լինելը մարդու տնտեսական գործունեության հետեւանքն է

Ապրիլի 1-ին աշխարհում նշում են Թռչունների միջազգային օրը: Նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է:

1906 թ-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: Իսկ Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984թ-ից, և այն արագ տարածվել է ամբողջ աշխարհով:

Հայաստանն ունի թռչունների պահպանման խնդիր: Վերջին հրատարակված Կարմիր գրքում ներառված է 96 տեսակի թռչուն, սակայն այդ թիվն այժմ նվազել է:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանի կարծիքով՝ Հայաստանում թռչունների անհետացման հիմնական պատճառներն են որսագողությունը, կերային բազայից զրկվելը, անտառային տարածքների սակավությունը, ջրային միջավայրի անկանոն օգտագործումը, որոշ արհեստական լճերի չորացումը.

«Կան թռչունների տեսակներ, որոնք գրացված են Կարմիր գրքում, չնայած, որ վերջին հրապարակումը 2010թվականին է եղել, բավականին հին է, գիրքը թարմացվելու կարիքը կա: Երբ որ գիրքը թարմացվի, թռչունների տեսակներ կան, որ պետք է մտնեն կարմիր գրքի մեջ: Հայաստանում հանդիպող տեսակներն են, որոնք Կարմիր գրքում կան` տարգալակտուցը, քաջահավը, հանդիպում են Արմաշի ձկնաբուծարանում, ամռան վերջին չվում են այլ երկրներ: Շատ հազվագյուտ տեսակ է՝  սպիտակապոչ եղծյուրիկը, այն հանդիպում է նաեւ Արաքսի ափին:

Թռչունների վտանգված լինելը պայմանավորված է մի շարք գործոններով, մեծ մասը ես կվերագրեմ մարդկային գործունեությանը: Արարատյան հարթավայրը պրեսսինգի տակ է, այնտեղ մենք ունենք ե՛ւ հանքագործություն, ե՛ւ ստորգետնյա ջրերի չարաշահում: Մեր ստորգետնյա ջրերի 50%  պակասել են, որոնց պատճառով գերխոնավ տարածքները բավականին քչացել են: Այս կենսամիջավայրեր են, որոնք հարմար են թռչունների թե բնադրման, եւ թե իրենց չուի ժամանակ հանգրվանելու նպատակով բավականին պակաս են: Հաջորդ գործոնը՝ որսագողությունն է, որն ուղղված  է բադերի եւ մի շարք ջրլող տեսակի թռչուններին: Ցավոք, ունենք մարդկանց մեծ թիվ, որոնք զենքին տիրանալու համար ստանում են լիզենցիա, միեւնույն ժամանակ չունեն թռչուններին ճանաչելու հմտությունը, ու բնականաբար բերում են չարաշահումների»

: Ըստ Բալյանի՝ տնային ճնճղուկները եւս բավականին պակասել են թե՛ բակերում, թե՛ պուրակներում, որը կապված է կերային բազայի պակասի հետ. «Կան ենթադրություններ, որ ագռավների կողմից եւս ոչնչացվում են ճնճղուկները: Նախկինում  բավականին կանաչ զանգվածներ ունեինք, որոնք որ չէին մշակվում նորաձեւ նյութերի կողմից, հիմա  այն միջատների զանգվածը, որը կեր է հանդիսանում տնային ճնճղուկների համար պակասել են»: