Ավանդական «Դըմփ-դըմփ, հու-հու»-ն՝ ԲԴԽ-ի դիմաց․ տեսանյութ

Ավանդական «Դըմփ-դըմփ, հու-հու»-ն՝ ԲԴԽ-ի դիմաց․ տեսանյութ

Վաղ առավոտից Հանրապետության գրեթե բոլոր դատարանները քաղաքացիները շրջափակել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով: Այսօր նա ուղիղ եթերով դիմեց ցուցարարներին՝ խնդրելով ժամը 13:30-ից դադարեցնել բոլոր գործողություները եւ բացել դատարանների ելքերնումուտքերը: 
Փաշինյանը կոչն անսալով՝ ցուցարարներն այդպես էլ արեցին:

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց հավաքված քաղաքացիները բարձրախոսով լսեցին Փաշինյանի կոչն ու բացեցին ԲԴԽ-ի դռները: Այնուհետեւ նրանք ավանդական «Դըմփ-դըմփ, հու-հու»-ն արեցին, որից հետո հեռացան տարածքից: