Նախագահական ընտրություններ՝ ՌԴ-ում․ հայտնի են առաջին տվյալները

Նախագահական ընտրություններ՝ ՌԴ-ում․ հայտնի են առաջին տվյալները

Այսօր՝ մարտի 15-ին Ռուսաստանում մեկնարկած նախագահական ընտրություններում ամբողջ երկրում ընտրողների մասնակցությունը մինչ այժմ կազմել է 2,89%:  Որոշ մարզերում այն ​​արդեն գերազանցել է 25%-ը։ Այս մասին հայտնում է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնը։

«Ընդհանուր առմամբ երկրի նախագահական ընտրություններին ժամը 11-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 2,89 տոկոս»,- հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներին։

Սիբիրի որոշ շրջաններում մասնակցությունը ներկայումս գերազանցում է 25%-ը, իսկ Հեռավոր արևելյան շրջաններում՝ 50%-ը։

ՌԻԱ Նովոստի-ն հիշեցնում է, որ 2018 թվականին Մոսկվայի ժամանակով ժամը 10-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 16,55%: Ավելին, ընտրատեղամասերում հանձնաժողովի արձանագրությունների 99%-ի մշակումից հետո մասնակցությունը հասել է 67%-ի։

ՌԴ նախագահական ընտրությունները տեղի են ունենում մարտի 15-ից 17-ը։ Այս պաշտոնի համար պայքարում են Վլադիսլավ Դավանկովը, Նիկոլայ Խարիտոնովը, երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը և Լեոնիդ Սլուցկին։