Ուկրաինային նոր օգնություն կհատկացնեն

Ուկրաինային նոր օգնություն կհատկացնեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է այս շաբաթ հայտարարել Ուկրաինային ցուցաբերվելիք ռազմական օգնության եւս մեկ փաթեթի մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր երկու աղբյուրներին։

Համաձայն հաղորդման, այս նոր հատկացման մանրամասները դեռեւս քննարկվում են եւ կարող են փոփոխվել։ Հնարավոր է, որ այն հաստատվի արդեն առաջիկա ժամերի ընթացքում։ Նոր հատկացումը, սակայն նախագահ Բայդենը դեռ չի ստորագրել։ Միաժամանակ հաղորդվում է, որ Ռուսաստանի դեմ կարող են նոր սանկցիաներ էլ սահմանվել։