Քաջարանի քաղաքապետն այս պահին գնում է Քննչական կոմիտե՝ հարցաքննության

Քաջարանի քաղաքապետն այս պահին գնում է Քննչական կոմիտե՝ հարցաքննության

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն այս պահին գնում է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետը՝ նշելով, թե չգիտի ինչի համար են նրան կանչել ՔԿ։

Նա նաեւ ավելացրեց, որ ավելի ուշ պարզ կդառնա նրան այնտեղ հրավիրելու պատճառը։

Ենթադրվում է, որ Փարամազյանը հարցաքննվելու է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։

Հիշեցնենք, որ նախօրեին, ժամը 04։30-ի սահմաններում բերման էր ենթարկվել նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որի մասին մի քանի ժամ էր՝ փաստաբանները տեղեկություն չունեին, հայտնի չէր անգամ, թե ինչ քրեական գործով է քաղաքապետը բերման ենթարկվել։

Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Առուշանյանը Երեւանի քննչական կոմիտեում է եւ հարցաքննվում է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։