15-ամյա դեռահասը ձերբակալվել է փոքր երեխայի դեմ մահափորձ իրականացնելու կասկածանքով

15-ամյա դեռահասը ձերբակալվել է փոքր երեխայի դեմ մահափորձ իրականացնելու կասկածանքով

Ռուսաստանի Մուրմանսկի մարզում տասնհինգամյա դեռահասը ձերբակալվել է տասնմեկ տարեկան երեխայի դեմ մահափորձ իրականացնելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի ռեգիոնալ վարչությունը։

Ըստ քննության վարկածի, դեռահասը ծեծի է ենթարկել տասնմեկամյա տղային եւ փորձել խեղդամահ անել նրան։ Ընդ որում, երբ տղան կորցրել է գիտակցությունը, նա նրան թաղել է ձյան մեջ։ Ներկայումս տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Հայտնի է, որ ենթադրյալ հարձակումն իրականացնողը դեռ 2016 թվականից եղել է իրավապահների տեսադաշտում։