Այս մթերքները խանգարում են մարդուն քնել, թեեւ օգտակար են․ մասնագիտական կարծիք

Այս մթերքները խանգարում են մարդուն քնել, թեեւ օգտակար են․ մասնագիտական կարծիք

Գերմանիայում դիետոլոգները ներկայացրել են մթերքներ, որոնք թեեւ օգտակար են մարդու համար, սակայն խանգարում են նրան քնել։ Դրանք սալաթներն են, բանջարեղենները, շոկոլադը, իմբիրը, կոֆեին պարունակող ըմպելիքները, մատուտակը կամ քաղցրարմատը եւ չիլի պղպեղը։ Այս մասին հայտնում է RenTV-ն։

Օրինակ մատուտակը պարունակում է գլիցիրինային թթու, որը բարձրացնում է ճնշումը եւ կարող է առաջացնել անքնություն, բանջարեղենները ակտիվացնում են աղիքային տրակտի աշխատանքը եւ խանգարում օրգանիզմին անցնել խորը քնի փուլ։ Իմբիրն ու չիլին արագացնում են նյութափոխանակությունը։ Կոֆեինն էլ խթանում է նյարդային համակարգին եւ առաջացնում անքնություն։