Ներխուժել էին ՀՀ տարածք, իսկ այդ երկրները մեզ մենակ թողեցին․ նրանք, սակայն, պարտավորություններ ունեին

 Ներխուժել էին ՀՀ տարածք, իսկ այդ երկրները մեզ մենակ թողեցին․ նրանք, սակայն, պարտավորություններ ունեին

«2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը խախտեցին Հայաստանի Հանրապետության սահմանը։ Խոսքը այն մասին է, որ սահմանագծի մոտ 100 կիլոմետրանոց հատվածում մինչև 4 կմ ներխուժեցին երկրի տարածքի խորքը։ Այս իրավիճակում Հայաստանի անվտանգության համակարգը համարվող ՀԱՊԿ-ը և երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, միայնակ թողեցին»։  
Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի իր ելույթում։

«Ուզում եմ տեղեկացնել, խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ տեղի ունեցած այդ սադրանքի նպատակը ընտրությունները ձախողելն ու պետությունը կաթվածահար անելն էր, կամ առնվազն դրածո կառավարություն ձևավորելը։

Այդ պայմաններում Հայաստանում անցկացվեցին այնպիսի ընտրություններ, որոնք ճանաչվեցին ժողովրդավարական, թափանցիկ ու մրցակցային։ Վստահաբար կարող եմ ասել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում որևէ մակարդակի ընտրության արդյունքներ չեն նենգափոխվել»,- հավելեց նա։