Պղինձն ու ալյումինը առաջիկայում կթանկանան, պողպատը՝ կէժանանա

Պղինձն ու ալյումինը առաջիկայում կթանկանան, պողպատը՝ կէժանանա

Պղնձի համաշխարհային դեֆիցիտը կհանգեցնի նրան, որ 2027 թվականին այն 20 տոկոսով կթանկանա, այսինքն, ներկայիս 1 տոննայի դիմաց 8200 դոլարից այն կդառնա 9800 դոլար։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը։ Համաձայն հրապարակման, այդ ընթացքում պղնձի պահանջարկը կաճի տարեկան 25 միլիոն տոննայից մինչեւ 30 միլիոն տոննայի։ 27 թվականին շուկայում պղնձի առկայությունը կկազմի 24,4 միլիոն տոննա։

Դեֆիցիտի պատճառները նույնն են՝ արդյունաբերության եւ տրանսպորտի ոլորտներում անցումը կանաչ էներգետիկային։ Bloomberg-ը նաեւ կանխատեսում է, որ 27 թվականին ալյումինի դեֆիցիտը կկազմի 20,7 միլիոն տոննա  եւ գնաճը կկազմի 2200 դոլարից 3000 դոլարի մեկ տոննայի դիմաց։ Պողպատի դեպքում 9 տոկոսով էժանացում է սպասվում, եւ մեկ տոննայի դիմաց պողպատը նշված ժամանակահատվածում կարժենա 540 դոլար։