Լեհաստան․ նախագիծ  ընդդեմ «պատմության ռուսական մեկնության»

Լեհաստան․ նախագիծ  ընդդեմ «պատմության ռուսական մեկնության»

Լեհաստանում ցանկանում են օրենսդրական մակարդակով արգելել Ռուսաստանին մեկնաբանել «պատմությունը սեփական տեսանկյունից»։ Այդ մասին  Twitter-յան իր հաշվում գրել է լեհական Սեյմի փոխնախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկան։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա նովոստին»։ Նրա խոսքով՝  «Պատմությունը խեղաթյուրելու և Լեհաստանին զրպարտելու Ռուսաստանի շարունակական փորձերի կանխարգելման» օրենքի նախագիծը կներկայացվի Լեհաստանի օրենսդիր մարմնի հաջորդ նիստին։

«Որպեսզի Լեհաստանի  ու պատմության շուրջ հյուսված ստի դեմ պայքարը տա պտուղներ, այն անհրաժեշտ է տանել մշտապես և համառորեն», - հայտարարել է Կիդավա-Բլոնսկան։

Հիշեցնենք նաև, որ Լեհաստանում դժգոհ են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արված սկանդալային հայտարարությամբ, որով նա Նացիստական Գերմանիայում Լեհաստանի դեսպան Յուզեֆ Լիպսկիին անվանել էր «տականք և հակասեմիթ խոզ »։ Պուտինի այս խոսքերից հետո Լեհաստանի ԱԳՆ էր հրավիրվել ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը, ում խոսքերով՝ ունեցել է կոշտ, բայց միանգամայն կոռեկտ զրույց։ Պետության ղեկավարի դիրքորոշումը պաշտպանել են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել Վարշավային ներողություն խնդրել Լիպսկիի արտահայտությունների համար, իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է պատմությունը ներկա քաղաքական կոնյուկտուրային հարմարեցնելու անթույլատրելության մասին։