Եթե աղբի մասով Սանիթեքին եք մեղադրում բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու.Էդմոն Մարուքյան

Եթե աղբի մասով Սանիթեքին եք մեղադրում բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու.Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է ՝

«Սիրելի' Երևանի քաղաքապետարան, 

Թախանձագին խնդրում եմ, որ զբաղվեք այս խնդիրներով. 

Այսօր ընկերս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է շների մի կազմակերպված խումբ մեքենայի վրայից պետհամարանիշը պոկում ու գողանում տանում: Այս նույն շները նաև մեր քաղաքացիների վրա են հարձակվում և երևի սնվում Երևանում այդպես էլ չհավաքվող աղբով: Եթե աղբի մասով Սանիթեքին եք մեղադրում բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու»: