Զանգվածային թունավորում՝ Ադրբեջանում

Զանգվածային թունավորում՝ Ադրբեջանում

Ադրբեջանի Աղջաբադի շրջանում սննդային թունավորման կասկածանքով հոսպիտալացվել է 34 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են։ 

Այս մասին հայտնում են այդ երկրի լրատվամիջոցները։

Հիվանդների մոտ ախտորոշվել է սննդային թունավոր վարակ, և յուրաքանչյուրը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։

Նշվում է, որ իրականացված անհրաժեշտ բուժզննումներից և բուժական միջոցառումներից հետո հիվանդանոց դիմածներից 33-ը ամբուլատոր բուժման նպատակով դուրս է գրվել տուն, քանի որ հիվանդանոցում բուժման կարիք չի եղել։ 

Հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքում այս պահին բուժում է ստանում մեկ հոգի։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։