Բոլորը զարմացած են․ Մոուրինյոն ինքնագիր է խնդրել

Բոլորը զարմացած են․ Մոուրինյոն ինքնագիր է խնդրել

Հռոմի «Մասթերս» մրցաշարի մեկնարկային մրցախաղում   աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը   7:6 (7:5), 6:2 հաշվով պարտության է մատնել աշխարհի 61-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչեւերիին։

Տեսախցիկները ֆիքսել են, որ տրիբունայից թենիսիստներին ելույթներին հետևել է նաև իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Համացանցում հետո արդեն նաև լուսանկար է հայտնվել, որում երևում է՝ ինչպես է պորտուգալացի հանրահայտ մասնագետը ինքնագիր խնդրում սերբ թենիսիստից։ Մոուրինյոյի քայլը զարմացրել է մարզասերներին, քանի որ նրա բնավորության մասին բոլորը գիտեն։

«Պարզվում  է Մոուրինյոն իրենից բացի այլ մարդկանց էլ է տեսնում ու գնահատում»,- գրել է երկրպագուներից մեկը վերոնշյալի վերաբերյալ հրապարակումներից մեկի մեկնաբանություններում։