Սամվել Մայրապետյանը կմեկնի Դրեզդեն, որտեղ վիրահատության կենթարկվի

Սամվել Մայրապետյանը կմեկնի Դրեզդեն, որտեղ վիրահատության կենթարկվի
Սամվել Մայրապետյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՔծ-ն թույլտվություն է տվել Սամվել Մայրապետյանին մեկնել երկրից։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Կարեն Բատիկյանը նշեց՝ բուժումը ստանալու է Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։ Սակայն նա չնշեց՝ երբ է մեկնելու Գերմանիա․ «Այդ դա չգիտեմ՝ երբ է մեկնելու, ուղղակի չվերթից է կախված։ Չգիտեմ էլ, երբ է վերադառնալու, որովհետեւ վիրահատության պիտի ենթարկվի»։

Անդրադառնալով քրեական գործին՝ նա նշեց, որ դեռեւս ոչ մի նորություն չկա․ «Մինչեւ երեկ աշխատում էի, որ այդ մարդուն թույլ տան բուժման մեկնի»։ Հիշեցնենք, որ նման որոշում էր կայացրել Եվրադատարանը՝ արագացված կարգով քննելով Մայրապետյանի դիմումը եւ բավարարելով նրա պահանջը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հիշեցնենք նաեւ, որ Մայրապետյանի խափանման միջոցը փոխել էին դեկտեմբերի 26-ին՝ 30 միլիոն դրամ գրավի դիմաց։ Նրան նույն օրը տեղափոխել էին հիվանդանոց եւ նա մինչ օրս գտնվում էր հիվանդանոցում։