Ո՞վ է գլխավորելու Երևանի «Արարատը»․ Նազարյանը հեռանում է

Ո՞վ է գլխավորելու Երևանի «Արարատը»․ Նազարյանը հեռանում է

Ռաֆայել Նազարյանն ավարտում է իր աշխատանքը Երևանի «Արարատում»։ Ակումբի և մարզչի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
 
Նրա հետ ակումբից հեռանում են մարզչական շտաբի անդամներ Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը և Նիկոլայ Սարգսյանը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Ռաֆայել Նազարյանին ու իր մարզչական շտաբին՝ կատարած աշխատանքի համար և մաղթում է հաջողություններ հետագա կարիերայում:
 
Մինչ նոր գլխավոր մարզչի նշանակումը՝ թիմը կաշխատի «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: