Լատվիան դադարեցնում է վիզաների տրամադրումը ռուսներին

Լատվիան դադարեցնում է վիզաների տրամադրումը ռուսներին

Լատվիայի իշխանությունները դադարեցնում են բոլոր տեսակի վիզաների տրամադրումը ռուսներին։
Այս մասին շաբաթ օրը Twitter-ում գրել է Բալթյան Հանրապետության նորընտիր նախագահ Էդգարս Ռինկևիչսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ Լատվիան մարդասիրական կամ այլ տեսակի վիզաներ չի տրամադրի»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռինկևիչսը նաև նշել է, որ ռուսների համար նախկին բոլոր ճանապարհորդական սահմանափակումները կմնան ուժի մեջ:

«Ռուսաստանի քաղաքացիների համար 2022 թվականի սեպտեմբերին ընդունված սահմանի հատելու հետ կապված սահմանափակումները չեն փոխվի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան սերտորեն համակարգում են Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին սահմանային անվտանգության հարցերը։
Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք համատեղ որոշումներ կայացնել, գրել է Ռինկեւիչսը։