Հայկ Սարգսյանը տանը չի մնում

Հայկ Սարգսյանը տանը չի մնում

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հեծանիվ է վարել Երևանում ու ցուցադրել մայրաքաղաքի դատարկ փողոցներն արտակարգ դրության 10-րդ օրը։ 

Տեսանյութին կից Հայկ Սարգսյանը գրել է․ 

«Երևան, արտակարգ դրություն, օր 10։
Արդեն կարոտում ենք մեր քաղաքի բազմամարդ այգիներն ու փողոցները, անգամ խցանումները։
Շնորհակալ եմ ոստիկաններին՝ այս օրերին տարվող ծառայության համար։
Առողջություն բոլորիս. շուտով կհաղթենք համաճարակին»։