Որտեղ է տեղափոխվում Ուգոչուկվու Իվուն․ նոր մանրամասներ

Որտեղ է տեղափոխվում Ուգոչուկվու Իվուն․ նոր մանրամասներ

Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն»  երեկ հյուրընկալել էր Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին»։ Հայկական ակումբը նվազագույն հաշվով ցավալի պարտություն կրեց, մրցակիցը առաջ անցավ հաշվի մեջ միայն հանդիպման 89-րդ րոպեին: Դիմակայության պատասխան խաղը հուլիսի 18-ին է կայանալու:

Հանդիպման ավարտից հետո ստադիոնում հայտարարվեց, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի համար այս խաղը վերջինն էր «Ուրարտուի» կազմում։ Դեռևս պաշտոնական տեղեկություն չկա, թե որտեղ կշարունակի կարիերան 23-ամյա ֆուտբոլիստը։ Թեպետ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա, թե որ ակումբ  է պատրաստվում տեղափոխվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը, սակայն մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Իվուն ամենայն հավանականությամբ Կազանի «Ռուբին» է տեղափոխվել է՝ Ռուսաստան։