Դավաճանել եմ կնոջս, բայց դա հանցանք չէ․ Քրիս Նոթ

Դավաճանել եմ կնոջս, բայց դա հանցանք չէ․ Քրիս Նոթ

Անվանի դերասան Քրիս Նոթը, երկար ամիսների լռությունից հետո, նախօրեին հարցազրույց է տվել USA Today-ին, որտեղ պատասխանել է երկրպագուներին հուզող հարցերին։

Այն բանից հետո, երբ մի քանի կանայք նրան մեղադրեցին բռնաբարության մեջ, դերասանը կորցրեց իր գործակալին, խոշոր գովազդային պայմանագրեր եւ դեր «Եվ հենց այնպես» հեռուստասերիալում: Ավելին, ժապավենի պրոդյուսերները Քրիսին հանել են նախագծի վերջին դրվագներից։

Վերջին հարցազրույցում Քրիս Նոթը հերքել է բռնաբարության մեղադրանքները՝ դրանք անվանելով «կտրականապես կեղծ»։ Նա հայտարարել է, որ աղջիկների հետ սեռական հարաբերությունը եղել է կոնսենսուսային։

«Ոչ մեկի կարծիքը փոխելու համար ոչինչ չեմ կարող ասել։ Քրեական գործ չկա։ Քրեական գործընթաց չկա։ Ես ոչինչ չունեմ ցուցմունք տալու ու պատմելու, վկաներ ներգրավելու։ Էլ ավելի անհեթեթ լրացումներ են լինում՝ լրիվ ծիծաղելի, բացարձակապես ոչ մի փաստական ​​հիմք չունենալով։ Իսկ ես չեմ սիրում խոսել այդ մասին, քանի որ հենց ես խոսեմ, դուք, Daily Mail-ը կամ մեկ ուրիշը կգրեք այդ մասին։ Ես չեմ ուզում, որ իմ երեխաները սա տեսնեն»,- ասել է դերասանը USA Today-ին։

Քրիսը նաեւ խոստովանել է, որ դավաճանել է կնոջը՝ Տարա Ուիլսոնին։ «Ես դավաճանել եմ կնոջս։ Դա կործանարար է նրա համար, բայց սա հանցագործություն չէ», - նշել է նա: