Տղամարդը 20 հոգու է դանակահարել Չինաստանի Ֆուչժոու քաղաքում

Տղամարդը 20 հոգու է դանակահարել Չինաստանի Ֆուչժոու քաղաքում

Մեկ մարդ մահացել եւ 19-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Չինաստանի Ֆուչժոու քաղաքում տեղի ունեցած արտակարգ դեպքի պատճառով։ Ինչպես հայտնում է China News-ը,դանակով զինված տղամարդը դուրս է եկել փողոց ու սկսել դանակահարել անցորդներին։ Երբ դեպքի վայր են ժամանել իրավապահները, նա նետվել է գետը։Հայտնի է, որ կասկածյալ տղամարդը 48 տարեկան է։ Ոստիկանները կարծում են, որ արարքի մոտիվը կարող է լինել կենցաղային վեճը։