Ընդդիմության սխալն այն էր, որ մեծ պատառ փորձեց վերցնել․ մենք միայն նախարարի հրաժարականն ենք պահանջում

Ընդդիմության սխալն այն էր, որ մեծ պատառ փորձեց վերցնել․ մենք միայն նախարարի հրաժարականն ենք պահանջում

Այո, այս պահին պահանջում ենք միայն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։ Ուրիշ ոչ մի բան չենք պահանջում։ Ի դեպ, ընդդիմության սխալը հենց այն էր, որ մեծ պատառ փորձեց վերցնել՝ առանց իր ուժերը գնահատելու։ 
Այս մասին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց քիչ առաջ հայտարարեց 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խմբի համակարգող Վազգեն Պետրոսյանը։ Նշենք, որ մի քանի օր է՝ պահանջում են նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

«Մենք տեսնում ու հստակ հասկանում ենք, որ այս պահի դրությամբ մեր ուժերը քիչ են, դրա համար էլ ուզում ենք այս պահին գոնե միայն նախարար փոխենք։ Մենք այս ճանապարհով գնալու ենք մինչև վերջ։  Ես չգիտեմ, թե նախարարի հրաժարականից հետո նրա տեղը թափուր է մնալու, թե ոչ, դա , կարծում եմ, արդեն կառավարության խնդիրն է։  Այո, մենք շատ լավ գիտենք, որ հնարվոր է մեկ ուրիշ բանջար ծլի»,- ասաց նա։