«Ռունետի» մեծածավալ խափանում է եղել 

«Ռունետի» մեծածավալ խափանում է եղել 

Համաձանցի ռուսական դոմեյնային զոնայում աշխատանքի խոշորածավալ խափանում է եղել։ Օգտատերերը ահազանգում են, որ հիմա էլ խոշոր բանկերի կայքերը դժվարությամբ են գործում կամ անհասանելի են։ Նույնը վերաբերում է նաեւ մարկետփլեյսներին՝ «Յանդեքս»-ին ու «ՎԿ» սոցիալական կայքին։

Խնդիրները սկսվել են այսօր առավոտից։ Առաջացած խափանումը դժվարացրել է համացանցի ռուսական սեգմենտի մատակարարների աշխատանքը, քանի որ «ռու» դոմենային զոնայում թվային ստորագրությունները այս պահի դրությամբ դեռ համարվում են ոչ ճիշտ։ Համացանցի խոշոր մատակարարներն արդեն տեղեկացրել են որ տրաֆիկի որոշակի անկում է սկսվել, սակայն նաեւ նշվում է, որ մասնագետները փորձում են հնարավոր ամեն բան անել, որպեսզի կարճ ժամանակում առաջացած խնդիրները վերացվեն։