2027 թվականի պլաններ են կազմում

2027 թվականի պլաններ են կազմում

Մենք չգիտենք, թե վաղը մեր գլխին ինչ է գալու՝ Հայաստան պետություն լինելու է, թե չի լինելու։ Այն Թուրքիայի վիլայեթ է վերածվելու, թե Ռուսաստանի մարզի, Ադրբեջանն ինչքան է առաջ գալու եւ որ մասից է Հայաստանի հողը զավթելու, մեր իշխանությունները 2027 թվականի հետ կապված ծրագրեր են մշակում եւ բարձրաձայնում։ Պարզվում է՝ Հայաստանը պատրաստվում է ընդունել եւ կազմակերպել Եւրոպայի կանանց և տղամարդկանց 2027 թվականի առաջնությունը: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սա գնահատել է որպես շատ կարևոր իրադարձություն, որն «իրականություն դարձնելու համար ՀՀ կառավարությունն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան արել են հնարավորը»:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն էլ այս փաստը անվանել է «շատ մեծ նվաճում և հաջողություն», որի շնորհիվ կլուծվի նաև մարզագույքի հարցը, ինչպես նաեւ «ենթակառուցվածքների, դահլիճի, գործիքների և մի շարք այլ հարցեր»: «Սա նշանակում է, որ 15-20 տարի մեր երիտասարդները որևէ բանի կարիք չեն ունենա: Կունենանք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան դահլիճ, գործիքներ և շատ լավ պայմաններ: Այն ամենն, ինչի մասին մենք երազում էինք»: