Ադրբեջանում հալածանքների ենթարկված հայի մասին ֆիլմը «Օսկար» է ստացել 

Ադրբեջանում հալածանքների ենթարկված հայի մասին ֆիլմը «Օսկար» է ստացել 

Լոս Անջելեսում նախօրեին տեղի է ունեցել ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Քրիս Բարունի եւ Բեն Պրաուդֆութի «Վերջին արհեստանոցը» կինոնկարը, որը պատմում է 80-ականներին Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին, ստացել է «Լավագույն վավերագրական կարճամետրաժ կիոնկար» անվանակարգում «Օսկար»։ Կինոնկարում գործողությունները ծավալվում են Լոս Անջելեսում։ Կինոնկարի հերոսը՝ Սթիվ Բաղմանն է։ Կինոնկարը պատմում է իրենց գործին նվիրված չորս վարպետների մասին, որոնք հետեւում են ավելի քան 80 հազար ուսանողական երաժշտական գործիքների վիճակին Լոս Անջելես քաղաքի տարածքում։ Նրանց գլխավոր մենեջերը ութսունականներին Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված Սթիվ Բաղմանյանն է։ 
Հիշեցնենք, որ «Օսկարի» լավագույն կինոնկար է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանի «Օփենհեյմերը», որը յոթ մրցանակ է ստացել, երեքը՝ գլխավոր մրցանակներ՝ որպես լավագույն կինոնկար, լավագույն ռեսժիսուրայի համար եւ լավագույն տղամարդու դերակատարման համար։