Իսլամիստ երբեմնի դահճին հայտնաբերել են շինհրապարակում

Իսլամիստ երբեմնի դահճին հայտնաբերել են շինհրապարակում

Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատայինները Բուրսայում, որը գտնվում է այդ երկրի հյուսիս-արեւմուտքում, հայտնաբերել ու ձերբակալել են ԻՊ ահաբեկչական խմբավորման նախկին ահաբեկչի, ով այդ կառույցում իրականացրել է դահճի գործառույթ։ Այս մասին հայտնում է Daily Sabah պարբերականը։ Ըստ հրապարակման, հիսնամյա Աբու Թաքի ալ-Շամին ձերբակալվել է հենց շինհրապարակում, Բուրսայի շրջաններից մեկում։ Ինչպես հայտնում են թուրքական ուժայինները, ալ-Շամին եղել է ԻՊ Դեյր էս-Զորի ստորաբաժանումներից մեկի դահիճը։ ԻՊ կողմից հրապարակված կադրերում երերում է, թե ինչպես է նա գնդակահարում խաղաղ բնակիչների։ Hurriyet-ն էլ գրում է, որ որոշ ժամանակ առաջ ալ-Շամին վերադարձել էր խաղաղ կյանքի եւ որպես գազատարների մասնագետ սկսել աշխատել Թուրքիայում։ Daily Sabah-ը հավելում է, որ այս ձերբակալությունից հետո թուրք հատուկ ջոկատայինները կարողացել են եւս երեք անձի ձերբակալել, որոնք կասկածվում են ԻՊ հետ կապեր ունենալու մեջ։