Առողջապահության նախարարի համար Շուշին հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք է(տեսանյութ)

Առողջապահության նախարարի համար Շուշին հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք է(տեսանյութ)

Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ ինքն ինչպե՞ս է իրեն զգում որպես մի կառավարության անդամ, որի ղեկավարը երեկ ԱԺ բարձր ամբիոնից փաստացի սպասարկում էր Ադրբեջանի շահը, օրինակ՝ Շուշիի մասով։

«Ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև չգիտեմ՝ կոնկրետ ինչ գնահատականի և ինչի մասին է խոսքը»,-ի պատասխան՝ ասաց Փաշինյանի կառավարության նոր անդամը։

Պարզաբանեցինք, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետը, երեկ Ազգային ժողովից ամբիոնից հայտարարեց, թե Շուշին 90% և ավելի ադրբեջանական բնակչությամբ քաղաք է, և հիմա մենք ասում ենք, թե Շուշին հայկական քաղաք է։ Ապա հարց ուղղեցինք նախարարին՝ իր համար Շուշին հայկական քաղա՞ք է, և երբևէ եղե՞լ է այդ «90% ադրբեջանական բանակչությամբ քաղաքում։

«Ուրեմն նշեմ, որ վարչապետը, իմ կարծիքով, ներկայացնում է Հայաստանի պետական շահը, և այսքանով բավարարվենք»,-փորձեցինք հարցն այսպես շրջանցել տիկին Ավանեսյանը։

-Դա՝ Ձեր կարծիքով, իսկ Հայստանի վարչապետի հայտարարություններն, ըստ իրեն, Հայաստանի պետական շահի՞ն են ծառայում, և Շուշին, ըստ Ձեզ, ադրբեջանակա՞ն քաղաք է, թե՞ ոչ։

-Ես չեմ պատասխանի, եղել եմ Շուշիում և շատ, էսպես ասած, ջերմ և հուզական, լավ հիշողություններ ունեմ։

-Դուք Շուշի հայկակա՞ն քաղաքում եք եղել, թե՞ Շուշա ադրբեջանական քաղաքում։

-Ես եղել եմ Շուշի հայկական քաղաքում։

-Իսկ վարչապետն ինչո՞ւ է, այդ դեպքում, հատուկ շեշտում ադրբեջանական համայնքների թեզը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է եղել։

-Չեմ կարող պատասխանել։

Մանրամասն՝ տեսանյութում։