Թուրքիայում հյուրանոցների կազմում գործող ռեստորանները կներկայացնեն մանրամասներ ճաշատեսակների բաղադրիչների մասին

Թուրքիայում հյուրանոցների կազմում գործող ռեստորանները կներկայացնեն մանրամասներ ճաշատեսակների բաղադրիչների մասին

Թուրքիայում հյուրանոցների կազմում գործող ռեստորանները պարտավոր կլինեն իրենց ճաշացանկերում ներկայացնել ճաշատեսակների եւ մատուցվող խմիչքների հիմնական բաղադրիչները։ Բանն այն է, որ այս տարի այդ երկրում ուժի մեջ է մտել սննդամթերթի մակնշման նոր ռեգլամենտը, որը պարտավորեցնում է հանրային սննդի օբյեկտներին, ներառյալ նաեւ հյուրանոցներում գործող ռեստորաններին ներկայացնել սպառողներին ամեն մի ճաշատեսակի հիմնական բաղադրիչները։ Նույնը վերաբերվում է նաեւ մատուցվող խմիչքներին։ Օրինակ կոկտեյլների դեպքում ներկայացվում է, թե վերջինիս մեջ որքան էթիլ սպիրտ կա եւ այլ բաղադրիչներ։ TÜROB-ը՝ Թուրքիայի հյուրանոցային բիզնեսը կարգավորող ընկերակցությունը հայտարարել է, որ յուրաքանչյուր ճաշատեսակի եւ խմիչքի համար կազմվելու է հատուկ ինֆորմացիոն մաս, որը պարունակելու է տեղեկություններ բաղադրության, կալորիականության, պիտանելիության ժամկետի, ինչպես նաեւ ալերգիկ եւ մարսողական առումով խնդրահարույց նյութերի պարունակության մասին։ Այս առումով սպառողները հատուկ իրազեկվելու են՝ անցանկալի հետեւանքները կանխելու համար։