Ռոնալդուի և Ջորջինայի ամուսնական պայմանագրի մանրամասները

Ռոնալդուի և Ջորջինայի ամուսնական պայմանագրի մանրամասները

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնական պայմանագիր է կնքել իր ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսի հետ:

Sport.es-ի հաղորդմամբ՝ զույգն ամուսնական պայմանագիրը կնքել է Ջորջինայի առաջին հղիության ընթացքում: Դրանով պաշտպանված են կողմերի իրավունքները, եթե դադարեցվեն հարաբերությունները: Այդ դեպքում Ռոդրիգեսը կստանա Իսպանիայում գտնվող տունն ու մինչև կյանքի վերջ՝ ամսական 100000 դոլար: Նա նաև պաշտոնապես կհամարվի 2017 թվականին փոխնակ մորից ծնված զույգերի՝ Եվայի և Մատեոյի մայրը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Ջորջինան դաստիարակում են 5 երեխա, որոնցից երկուսը ծնվել են իրենց համատեղ կյանքի ընթացքում: