Հայաստանը խժռելու համար «լավ մուշտարի են փնտրում»

Հայաստանը խժռելու համար «լավ մուշտարի են փնտրում»

Երբեմն մեր ազգի ուժը թերագնահատում են։ Գիտե՞ք պատճառը որն է։ Հայի համբերատարությունը։ Հայը շատ համբերող, դիմացող է։ Կողքից կարող է թվալ, թե էլ ուժ չունի, սպառվել են ուժերը, բայց վստահ եղեք, ամեն պահ նա կարող է բացել երկրորդ շնչառությունը։ Նիկոլ Փաշինյանին, որ իր  ողջ կյանքի ընթացքում վառոդի հոտ չի առել քթանցքներում,  թվում է, թե էս պատերազմից հետո հայը «պրծել է»։ Մնում է էս ու էն վրա հասնեն ու մեզ խժռեն։ Ձեռքերը լվացել, մի կողմ է կանգնել ու «մուշտարի է կանչում», թե մեզ ով ավելի կուլտուրական կխժռի։ Քաղաքագիտական տերմիններով որ բացատրում են, դժվար է հասկանալը։ Իսկությունը սա է։ Նիկոլը Հայաստանը խժռելու համար «լավ մուշտարի է փնտրում»։ Որ Ալիևի նման կիրթ կամ Էրդողանի նման կառուցողական լինի։ Նրան թվում է, թե Հայաստանն արդեն «դուխովկում կարմրցրել են», մնում է լավ ուտողներ բերի, որ ախորժակով համտեսեն։ Այս պատմությունն եմ հիշում։ 

«Համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ ամենահայտնի և ճանաչված բռնցքամարտիկ Թայսոնին բերում են Հայաստան, որ մենամարտի խուլ գյուղերից մեկի հովվի հետ:

Մարզիչը հովվին հարցնում է՝ «Կարա՞ս դիմանաս», ասում է՝«հա»:

- Դու մենակ դիմացիր, ցավդ տանեմ:

Մենամարտը սկսվում է, ժողովուրդը գոռում է՝֊ դիմացի՛, դիմացի՛:

Առաջին երկու ռաունդից հետո, երբ մարզիչը էլի ասում է՝ «դիմացիր», հովիվը բարկանում է.

-Էս ռաունդն էլ  ձեր խաթեր եմ դիմանում, բայց մյուս ռաունդին տալու եմ դրա քիթ ու մռութը ջարդեմ… »։ 

Էդ հովիվը հայն է։ Դիմանում է։