Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ

Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ

Վերաքննիչ դատարանն այսօր որոշեց ազատության մեջ թողնել «Սթոնս» ՍՊ ընկերության սեփականատեր Սեդրակ Առուստամյանը՝ մերժելով մեղադրանքի կողմի բողոքը Առուստամյանի՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվելու վերաբերյալ։  

Առուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդարացի որոշում է դատարանը կայացրել:

Հիշեցնենք, որ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը մոտ մեկ ամիս առաջ 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ: