Սպառողական գնաճ է արձանագրվել ԵՄ տարածքում 

Սպառողական գնաճ է արձանագրվել ԵՄ տարածքում 

Էներգակիրների շուկայում կտրուկ գնաճը համաշխարհային շուկայում հանգեցրել է ԵՄ տարածքում սպառողական ապրանքների գնաճին։ Անցյալ տարվա համեմատությամբ, ԵՄ տարածքում տնային տնտեսությունների մոտ սննդի եւ բնակարանի բարեկարգման ծախսերը միջինը աճել են 10 տոկոսով։

Տնային տնտեսությունների պարագայում, մեկ շնչի հաշվով սպառողական ծախսերը սննդի եւ ոչ ալկոհոլային  խմիչքների վրա, ավելացել է 9,9 տոկոսով, հասնելով 991 եվրոյի։ Կահույքի, կենցաղային սարքավորումների եւ ընթացիկ տեխսպասարկման համար մեկ շնչին բաժին ընկնող ծախսերն ավելացել են 10,4 տոկոսով։ Առողջապահական ծախսերը աճել են 9,9 տոկոսով, կապի հետ կապված ծախսերը՝ 8,4 տոկոսով։

Ընդհանուր սպառողական ծախսերը տնային տնտեսությունների պարագայում, մեկ շնչի հաշվով աճել են 2,8 տոկոսով։ Իսկ ահա մշակութային միջոցառումների եւ հանգստի համար նախատեսված ծախսերը նվազել են 8,9 տոկոսով։ Հագուստի եւ կոշկեղենի ծախսերը նվազել են 7,2 տոկոսով։