Պեսկովը մեկնաբանել է Քանյե Ուեսթի՝ Պուտինի հետ հանդպելու մասին լուրերը

Պեսկովը մեկնաբանել է Քանյե Ուեսթի՝ Պուտինի հետ հանդպելու մասին լուրերը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է լուրերը, թե ռեփեր Քանյե Ուեսթը ծրագրում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։

Պեսկովը նշել է, որ նախագահի աշխատակազմը ռեփերի գործունեությանն այնքան խորը ծանոթ չէ՝ որեւէ գնահատական տալու համար։

«Ես չեմ կարծում, թե նախագահի վարչակազմը կապի մեջ է ռեփերի հետ։ Ոչ ժամերգության, ոչ նրա ճամփորդության կազմակերպման առումով»,- Ռուսաստանի մամուլի քարտուղարի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Ռուսաստան մեկնելու որոշում է կայացրել, ուր ցանկանում է ժամերգություն անցկացնել վանքում, ինչպես նաեւ ծանոթանալ Վլադիմիր Պուտինի հետ։