Դաշնակցությունը մեղադրում է Փաշինյանի կառավարությանը «հասարակական համերաշխությունը վտանգելու» համար      

Դաշնակցությունը մեղադրում է Փաշինյանի կառավարությանը «հասարակական համերաշխությունը վտանգելու» համար      

 ՀՅԴ Գործադիր մարմինը երեկ ՀՀ կառավարության 2019-2023 թթ ծրագրի հետ կապված 4 մասից կազմված վերլուծություն է արել, որը հաջորդաբար տարածում են այս օրերին։ Վերջին կտորը 16 կետից է կազմված, որտեղ վերլուծել են տնտեսական քաղաքականության մասով ծրագիրը։ Ուըշագրավը վերջին կետն է, որտեղ ՀՅԴ-ն եզրահանգման է եկել․

«Ամփոփելով «Իմ քայլը» դաշինքի կողմից ձևավորված, ըստ էության միակուսակցական կառավարության ծրագրում արտացոլված տնտեսական քաղաքականությունը՝ այն գնահատում ենք ժամանակի մարտահրավերներին ոչ համապատասխան: Նեոլիբերալ գաղափարախոսության տարրեր պարունակող կրավորական տնտեսական, ինչպես նաև հանրային ծառայությունների մասնավորեցման և արտապատվիրակման քաղաքականությունը չի կարող Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնել: Ազգային արդյունքի բաշխման և սոցիալական արդարության հիմնահարցի անտեսումը մեծացնելու է հասարակության բևեռացումը, խորացնելու է հարուստների և աղքատների միջև առաջացած անդունդը և վտանգելու է հասարակության համերաշխությունը»: