Սոցհարցումներով կանխատեսելի պատկեր ունենք․Սողոմոնյան

Սոցհարցումներով կանխատեսելի պատկեր ունենք․Սողոմոնյան

Ունի՞ 2-րդ նախագահի գրասենյակը սոցհարցումներ։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին նաև այս հարցը տրվեց։

«Մենք առանձին սոցհարցումներ երբեք չենք հրապարակել։ Բայց, բարեբախտաբար, հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու այլ սոցհարցումների, որոնք կատարվել են ուրիշ ընկերությունների կողմից, ուրիշների պատվերով։ Քանի որ դա կոնֆիդենցիալ բնույթ է կրել, ուղղակի տեսել եմ․․․Պետք է ասեմ, որ բավականին կանխատեսելի պատկեր ունենք։  Այն, ինչ կանխատեսում էինք մեկ տարի առաջ։ Այսինքն, որ այս կեղծիքը, որ կա նախագահի հետ կապված, չգիտեմ՝ արյունը, չգիտեմ՝ միլիարդները, որոնց հետ կապված չեմ թաքցնում՝ երկու հարցազրույց ենք տվել և թերագնահատել ենք։ Հիմա սրա հետ կապված՝ կտրուկ փոփոխություն ունենք և դա շարունակվելու է դեպի պոզիտիվ, որովհետև Նախագահ Քոչարյանի դրական ժառանգությունը չենք կարող փոխել»,-ասաց Սողոմոնյանը։

Նա նշեց, որ այս գործընթացները կավարտվեն, և տարիներ հետո մեր նորագույն պատմության ամենամեծ դերակատարներից մեկը (Քոչարյանի նկատի ունի)պատմության մեջ կմտնի առանց այդ սին մեղադրանքների։