Քանի՞ քրեական ու քաղաքացիական գործ պետք է լսվեր այսօր դատարաններում

Քանի՞ քրեական ու քաղաքացիական գործ պետք է լսվեր այսօր դատարաններում

Այսօր՝ ժամը 8․30-ից, վարչապետի կոչով արգելափակված են Հայաստանի Հանրապետության դատարանները, իսկ իմքայլական պատգամավորներն էլ կոչ են արել ընտրողների հետ իրենց հերթական՝ այսանգամվա հանդիպումն անցկացնել դատարանների մուտքի մոտ։ «Հրապարակ»-ը Datalex տեղեկատվական համակարգի միջոցով պարզեց թե այսօր Հայաստանի դատարաններում՝ ընդհանուր իրավասության, վերաքննիչ, քանի՞ դատական նիստ է նշանակված քաղաքացիական հայցերով ու քրեկան գործերով։ Ըստ այդմ՝  485 դատավարություն միայն քաղաքացիական հայցերով, 93-ը՝  քրեկան գործերով։

Հաշվել ենք նաև, թե քանի՞ դատավոր այսօր չի կարող գնալ աշխատանքի․ 17 դատավոր Վճռաբեկ դատարանում, Վերաքննիչ քաղաքացիականում՝ 11, Վերաքննիչ քրեականում՝ 18, 10՝ Վերաքննիչ վարչականում և ևս շուրջ 200 դաատավոր ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության  դատարաններում։