Վստահ եմ՝ եկել են հետախուզական նպատակներով

Վստահ եմ՝ եկել են հետախուզական նպատակներով

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Փաստորեն, ճիշտ էի կանխատեսել։ Ինչպես ՀՀ ՊՆ-ն է հայտարարել, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող։

Ես վստահ եմ, որ նրանք չեն մոլորվել, եկել են հետախուզական նպատակներով։ Իրոք, հույս ունեմ նրանց հեշտ ու հանգիստ չեն վերադարձնի հատկապես հաշվի առնելով, որ մեր բազմաթիվ ռազմագերիներ դեռ Բաքվում են»: