Կոռուպցիայի մասին խոսող Արսեն Թորոսյանի նվերը

Կոռուպցիայի մասին խոսող Արսեն Թորոսյանի նվերը

Սևանի հոգեբուժարանից հոկտեմբերի 3-ին պարոն Առողջապահության նախարարը հրապարակում էր արել Սևան բուժկենտոնում հայտնաբերված  մի մեքենա, որը որ գնվել է պետականորեն սահմանված գումարից ավել գումարով՝ նախկինների օրոք։ Առողջապահական կազմկերպիչ  Գևորգ Գրիգորյանը, ով այսօր տարվա ամփոփիչ ասուլիս էր հրավիրել, նկատեց՝ սա պոպուլիզմի մասն է ու ավելացրեց՝ «իսկ ոչ մեկին չի հետաքրում, չէ,՞ էդ Սևանի գնված մեքենան որտեղ՞ է կամ ինչ եղավ»։Իսկ հետագայում Գրիգորյանի պատմածը շատ նման է մի պատմության, որից կոռուպցիայի հոտ է գալիս։

«Իսկ հետագայում մի շատ տարօրինակ կերպով նվիրատվություն եղավ աշխատակազմին։ Ընդ  որում, նվիրատվություն իրականացնողը՝ պարոն Շավարշ Գրիգորյանը , ով այն ժամանակ զբաղեցնում էր տնօրենի պաշտոնը պատահականությամբ մի քանի ամիս անց դարձավ առողջապահության փոխնախարար, իսկ մեքենան որը նվիրատվություն  էր, սպասարկում է նախարարին»,-տեղեկացրեց Գրիգորյանը։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ մեքենայի դիմապակու մոտ տեղադրված են լուսային փարոսներ,  որոնք թույյլատրված են միայն ուժային կառույցների, շտապ օգնության կամ հրշեջ  ծառայութան մեքենաների համար։

Հիշեցնենք, որ «Հրապարակը» պարոն Շավարշ Գրիգորյանի և Արսեն Թորոսյանի հարաբերությունների մասին գրել էր դեռ ապրիլին, գրելով, որ նույն ամսվա ապրիլին, երբ նախարարությունն անցկացրել էր հոգեբուժարանի տնօրենի ընտրություն։ Եվ թեև այն ժամանակ հաղթողները երկուսն էին,  մենք կանխատեսել էինք, որ նախարար Թորոսյանը կնշանակի Սևանի հոգեբուժարանի տնօրենի գործող պաշտոնակատարին՝ Շավարշ Գրիգորյանին։

Ի դեպ, նա բժիշկ չէ, տնտեսագետ է և նախկինում եղել է Լևոն Ալթունյանի օգնականը։ Մենք գրել էինք, որ թեպետ հոդվածի տպագրման ժամանակ չ որոշում դեռ  չկար, Շավարշ Գրիգորյանն այնքան վստահ է եղել իր նշանակման հարցում, որ դեռ մի քանի օր առաջ հոգեբուժարան է գնացել տորթով ու խմիչքով՝ նախապես նշելու իր նշանակումը։ Ավելին՝ հոգեբուժարանի տեխնիկական աշխատակազմին հանձնարարել է պատերին խփել իր ստացած պատվոգրերը։