Շվարցենեգերը սատարել է պաղեստինցիներին

Շվարցենեգերը սատարել է պաղեստինցիներին

Ամերիկացի աշխարհահռչակ դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն անդրադարձել է Մերձավոր Արևելքում բռնկած պատերազմի մասին։

«Պաղեստինցիներն ունեն կյանքի իրավունք։ Պաղեստինցիներն ունեն սեփական երկրի իրավունք։
Իսրայելը ենթարկվեց դաժան, չսանձազերծված հարձակման, անմեղ մարդկանց սպանեցին, խոշտանգեցին և այրեցին:
Բայց միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ անհրաժեշտ է երկու պետությունների ստեղծման ճանապարհով հանգուցալուծում: Եվ նրանք պետք է սովորեն ապրել միմյանց կողքին»,- ասել է Շվարցենեգերը։