Իսկ Ձեզ դեռ չեն կանչե՞լ ՀՔԾ

Իսկ Ձեզ դեռ չեն կանչե՞լ ՀՔԾ

Քանի որ, Կենտրոնի դատարանում այս պահին քննվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման դեմ բողոքը, իսկ Tert.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ևս  ներգրավվել է որպես կասկածյալ՝ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով, լրագրողական բնական հարց առաջացավ՝ իսկ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին ՀՔԾ դեռ չեն կանչե՞լ։

Այսպես էլ՝ ուղիղ հարցրեցի, Սաղաթելյանն էլ ասաց՝ ոչ։ Նաև ասաց, որ կատարվածի և քրեական գործի վերաբերյալ այս պահին մեկնաբանություն չունի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Ա․ Բաբայանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով։