Նռնակով տղամարդը Կոտայքի մարզից է, մասնակցել է արցախյան պատերազմներին

Նռնակով տղամարդը Կոտայքի մարզից է, մասնակցել է արցախյան պատերազմներին

Գրել ենք, որ վնասազերծված տղամարդը Ստեփան Հովակիմյանն է, նա Կոտայքի մարզի Զառ գյուղից է։

Բնակավայրի վարչական ղեկավարը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ Ստեփանը «Սասնա ծռեր»-ից է. «Ինքը պատերազմների մասնակից է, միշտ զինվորական հագուստով է»։

Վարչական ղեկավարը նշեց, որ Ստեփանն ապրում է հոր եւ մոր հետ, ամուսնացած չէ. «Ծնողները նորմալ, աշխատող մարդիկ են»։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 17:00-ի սահմաններում երեք զինված տղամարդիկ Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժման փորձ են կատարել, նռնակ է կիրառվել, նրանցից երկուսը վիրավորվել են: Ոստիկանության աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ու քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը բանակցություններ էին վարում նռնակով զինված տղամարդու հետ։