Այ սա տրանսպորտի խնդիր է

Այ սա տրանսպորտի խնդիր է

Մինչ մայրաքաղաքում ամեն օր բողոքում են տրանսպորտի կատաստրոֆիկ վիճակից, մարզերում խնդիրը ավելի ծայրահեղ է: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հարակից համայնքներին կապող տրանսպորտի վիճակը բնութագրելու համար «կատաստրոֆիկ» բառն անգամ մեղմ կհնչի: Հերիք չէ, որ դարն ապրած  «Պազիկներն» են սպասարկում բնակիչներին, դեռ մի բան էլ փչանում են ճանապարհի հենց մեջտեղում:

Ի դեպ համայնքներից Մարտունի գնացող ավտոբուսները երթուղի են դուրս գալիս օրը 2 անգամ, առավոտյան ժամը 9-ին և 12-ին: Իսկ ձմռանը շատ համայնքներում չեն էլ աշխատում' պատճառաբանելով, որ տղամարդիկ «խոպանից» եկած են լինում և օգտագործում են սեփական տրանսպորտային միջոցները: