Լրագրողների հրմշտոցից տուժել է նախագահի մամուլի քարտուղարը

Լրագրողների հրմշտոցից տուժել է նախագահի մամուլի քարտուղարը

Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշեմը, նախօրեին տեղի ունեցած Թրամփ-Կիմ հանդիպման ժամանակ, տուժել է ամերիկացի եւ հյուսիս-կորեացի լրագրողների սարքած հրմշտոցից։ Այս մասին հայտնում է CNN-ի լրագրող Ջիմ Ակոստան։ Ըստ Ակոստայի, հյուսիս-կորեացի լրագրողները փորձել են հետ հրել Սպիտակ տան լրագրողներին, ավելի լավ դիրքեր գրավելու համար, որպեսզի լուսաբանեն Թրամփ Կիմ հանդիպումը։ Արդյունքում Գրիշեմը թեթեւ հարվածներ է ստացել։