ՀԵՀ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և յուրացման համար

ՀԵՀ-ի տնօրենին  մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և յուրացման համար

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով  յուրացում կատարելու համար:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենը, 2010 թվականից հանդիսանալով հիմնադրամի գործադիր տնօրեն, 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հիմնադրամից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի  գումար:

Նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել առերևույթ հափշտակված առանձնապես խոշոր չափի գումարի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը՝ օրինականացրել է այն՝ փոխկապակցված տարբեր ընկերությունների և ֆիզիկական անձանց հաշվեհամարներին մաս-մաս փոխանցելու, կանխիկացնելու, ինչպես նաև՝ տարատեսակ գործարքներ իրականացնելու միջոցով: 

2019թ. հունվարի 24-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է: