Իսրայելը 4 ժամ է տվել Գազայի բնակիչներին 

Իսրայելը 4 ժամ է տվել Գազայի բնակիչներին 

Իսրայելական բանակը հայտարարել է, որ կրկին չորս ժամ է տվել Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին անկլավի հարավ անվտանգ տարհանվելու համար:

«Այսօր Իսրայելի պաշտպանության բանակը կրկին թույլ կտա երթևեկել Սալահ էդ-Դին ճանապարհով [Գազայի հյուսիսի և հարավի միջև], 10:00-14:00 -ը (Երևանի ժամանակով՝ 12:00-15:00)»,- X- սոցցանցում (նախկինում` Twitter) արաբերենով գրել է Իսրայելի բանակի մամուլի քարտուղար Ավիխայ Էդրին։

«Եթե դուք հոգ եք տանում ձեր և ձեր հարազատների մասին, ապա հետևեք իսրայելական բանակի հրահանգներին»,- դիմել է նա անկլավի բնակիչներին։