Հանրահավաքից անմիջապես հետո հերթեր են առաջացել մոմ թափող տատիկների մոտ

Հանրահավաքից անմիջապես հետո հերթեր են առաջացել մոմ թափող տատիկների մոտ

Պատկերացնում եմ, թե երեկվա բազմամարդ հանրահավաքից հետո, ինչպիսի սարսափ է պատել Արցախն ուրացած ՔՊ-ական ողորմելիներին և թիվ 1 դավաճան ՝ նրանց ստրկատիրոջը։

Ի դեպ, հանրահավաքին ներկա էին Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Նրանք կանգնած էին ժողովրդի մեջ, շրջապատված համախոհներով, պատասխանելով լրագրողների հարցերին։

Պատկերացնու՞մ եք, թե Արցախն ուրացած, վարչապետ կոչեցյալը երբևէ կհամարձակվի առանց հարյուրավոր թիկնապահների, դիպուկահարների ուղեկցության հայտվել փողոցում․ «Գող՝ սիրտը դող»։ Այո՛, նա գողացել է մեր արժանապատվությունը, փորձում է գողանալ հայրենիքը։ Նրա դավաճանական պլանները ձախողում են արցախցի հերոս մեր հայրենակիցները։

Երեկվա հանրահավաքն ապացուցեց, որ Հայաստանի ժողովուրդը պատրաստ է սատար կանգնել հերոս Արցախին։

Հանրահավաքից անմիջապես հետո, հերթեր են առաջացել բախտ նայող, մոմ թափող , թուղթուգիր քանդող տատիկների մոտ։ Բոլոր ՔՊ-ականները հերթ են կանգնել, իրենց վախերը չափելու համար։

Ավետիք Իշխանյան