Ռուս-էստոնական հարաբերությունները այս տարի չեն փայլել ջերմությամբ․ ամփոփել է Մարիա Զախարովան

Ռուս-էստոնական հարաբերությունները  այս տարի չեն փայլել ջերմությամբ․ ամփոփել է Մարիա Զախարովան

Այս տարվա հոկտեմբերի սկզբին Էստոնիան թույլ չի տվել Ռուսաստան փոխվարչապետին տեղափոխող ինքնաթիռին թռիչք իրականացնել իր տարածքով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, Զախարովան չի մանրամասնել, թե կոնկրետ որ փոխվարչապետի մասին է խոսքը, սակայն նա նաեւ մանրամասնել է, որ ընթացիկ տարում Էստոնիան երեք անգամ արգելել է ռուս նավաստիներին եւ օդաչուներին հատել իր տարածքը։ ՌԴ ԱԳՆ խոսնակը ասել է, որ այս բոլոր միջադեպերը ֆիքսվում են Մոսկվայի կողմից եւ նկատի կառնվեն երկկողմ հարաբերություններ կառուցելիս։