Մահացել է հայտնի օպերային երգիչ Վյաչեսլավ Վոյնարովսկին

Մահացել է հայտնի  օպերային երգիչ Վյաչեսլավ Վոյնարովսկին

Մահացել է Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի ակադեմիական երաժշտական թատրոնի մենակատար եւ Ռուսաստանի Մեծ թատրոնի հրավիրյալ մենակատար Վյաչեսլավ Վոյնարովսկին։ Նա 75 տարեկան էր։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտիստի որդին՝ Իգոր Վոյնարովսկին։

Ըստ հաղորդման, արտիստը մահացել է գիշերվա ժամը 2-ին։ Մահվան պատճառների մասին չի բարձրաձայնվում։ Արտիստի որդին ասել է, որ ամենայն հավանականությամբ ինչ որ բան է եղել ենթաստամոքսային գեղձի կամ աղիքների հետ, սակայն ամեն դեպքում՝ կորոնավիրուսից չէ, որ մահացել է արտիստը։