Հունական եւ թուրքական ֆրեգատները մանեւրերի ժամանակ «հպվել» են միմյանց

Հունական եւ թուրքական ֆրեգատները մանեւրերի ժամանակ «հպվել» են միմյանց

Հունական «Լիմնոս» եւ թուրքկան «Բարբարոս» դասի «Քեմալռեիս» ֆրեգատները մանեւրերի ժամանակ հպվել են միմյանց Արեւելյան Միջերկրածովյան ավազանում։ Այս մասին հայտնում է Armyvoice.gr կայքը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի լրատվության վրա։ Կայքը մանրամասնում է, որ խոսքը հպման եւ ոչ թե բախման մասին է։ Նման բան կարող է տեղի ունենալ ոչ մեծ տարածության վրա մանեւրներ անելու ժամանակ։ Հունական կողմը հայտարարել է նաեւ, որ բախում չի եղել։ Հնարավոր է, որ մանեւրը տեղի է ունեցել այն տեղամասում, որտեղ թուրքական Oruc Reis հետազոտական նավն է գտնվում։