Խոստովանում են, որ իրենք հայ չեն, ու վարչապետը պետք է հայերի հախից գա

Խոստովանում են, որ իրենք հայ չեն, ու վարչապետը պետք է հայերի հախից գա

Գյումրին, միշտ ասել ու ասում եմ՝ Հայաստանի ամենաթասիբով քաղաքն է։ Հայրենիքի համար իրենց կյանքը կտան։ Թեմայի հետ առնչվող, բայց անսպասելի մի բան կասեմ։ Որդը միշտ առաջանում է քաղցր մրգի մեջ։ Գյումրին քաղցր է, հզոր է, ու այդ պատճառով Նիկոլ Փաշինյանն ինչպես գրոհեց հայի ամենաքաղցր արժեքների վրա, այդպես էլ գրոհել է Գյումրի քաղաքի վրա։ Գրոհեց մեր եկեղեցու, պետականության, հոգևոր արժեքների, պետական բոլոր ինստիտուտների, մեր հերոսների, նշանավոր մարկանց, իսկ վերջում մեր սրտի՝ Արցախի ու Հայաստանի տարածքի վրա։ Գրոհեց, որ փոքրացնի, ոչնչացնի, արատավորի նրանց, ու Հայաստան աշխարհը չափվի առանց մեր մեծագույն արժեքների։ Որդը մտել է Գյումրի քաղաքի մեջ։ Աշխարհի ամենահյուրասեր ժողովուրդն այսօր՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, ոչնչացվում է՝ իր ազգային ավանդույթներով, իր  հյուրասիրությամբ ու վեհությամբ։ Նա Գյումրին ևս ուզում է ներկայացնել որպես  մի դժբախտ ու դժգույն քաղաք, որտեղ մարդիկ իրենց շեմը չեն ուզում թողնել նրանց, ովքեր պայքարում են հայրենիքի համար։ Ովքեր չեն ուզում, որ թրքացվի Հայաստանը։ 

Գյումրիում շատ մտերիմներ ունեմ, որոնք ահաբեկված զանգում ու ասում են՝ «Հայրենիքի փրկության համար ճամփա փակողները մենք չենք, դրանք գյումրեցի չեն, տարբեր տեղերից բերել ու կանգնեցրել են ճանապարհին, որոնք նույն խոսքն են ասում՝  վարչապետը պտի հայերի հախից գա»։ 

Այսինքն՝ իրենք խոստովանում են, որ իրենք հայ չեն, ու վարչապետը պետք է հայերի հախից գա։ Վարչապետը ինչու՞ պիտի հայերի հախից գա, եթե հայ է։ Սա խայտառակություն է, ու այդտեղ տեղի ունեցողը պարզապես վարչապետի տիկնիկային խաղն է, որին այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում։ Նայեք նկարի կնոջը՝ թող գյումրեցիներն արձագանքեն։ Ասում են սա Գյումրիից չի, Ախուրյանից է, զոհվածի մայր է ներկայանում, բայց նման բան չկա։ Խաղացվում է կրկին Աբաջյանի կեղծ պապիկի խաղը։ Ու մեծ մասն այդպիսին է, գործում են ուղղորդմամբ, որպեսզի հողին հավասարեցվի գյումրեցու անունը։