Մհերը մի հարվածով միավորեց բոլորին

Մհերը մի հարվածով միավորեց բոլորին

Ինչպես մեկ հարվածով փոխվեց ողջ քաղաքական դաշտի ռասկլադը:

ՀՅԴ պատգամավոր Մհեր Սահակյանը նույնիսկ չի պատկերացնում, թե քաղաքական ինչ փոփոխությունների սկիզբ դրեց իր մեկ հարվածով առ դեպի իշխանական պատգամավորի ճակատը:

Սկսենք իշխանությունից:

ՔՊ-ական պատգամավորներին տրված են անվտանգության տարրական երաշխիքներ, որոնց դիմաց Փաշինյանը նրանցից ակնկալում է բազմաթիվ մանր մունր ծառայություններ: Կոպիտ ասած, պայմանական լուլուին համոզել են, որ իր անվտանգությանը ոչինչ չի սպառնում, լուլուն կարող է անկաշկանդ լկտիանալ և որևէ մեկը ով կհամարձակվի ընդդիմանալ լուլուին խիստ կպատժվի: Ավտանգության այս երաշխիքները իշխանական թիմի ներկայացուցիչներին հատկապես 2021 թվականի ընտրություններին հաջորդող շրջանում լկտիացրեցին: Հանրությունը բազմաթիվ անգամ ականատես է եղել քպականների, նրանց ընտանիքի անդամների լկտի ծաղրին որոնք որպես կանոն մնացել են անարձագանք: 

Իսկ այն հազվադեպ դեպքերում, երբ հանրությունից որևէ մեկը համարձակվել է ընդվզել՝ արժանացել է ցուցադրական պատժի: 

Մհեր Սահակյանի դեպքը տարբերվում է: Ցուցադրական պատժի մեխանիզմը դժվար է գործում պատգամավորի կարգավիճակ ունեցողի նկատմամբ: Մանդատից զրկելու գործընթացը կարող է դառնալ (իսկ ես ամեն ինչ կանեմ, որ անպայման դառնա) այն կայծը որից շատ մեծ հրդեհ կարող է բռնկվել: Մհերին առանց ցուցադրական պատժի իշխանությունը թողնել ուղղակի չի կարող, այլապես կփլվի այն անվտանգության սիստեման որը հանդիսանում է իշխանության միասնականության հիմնաքարը: Չպատժեն Մհերին կառաջանան բազմաթիվ մհերներ: 
Այս պահին իշխանությունը պարտվում է քարոզչական դաշտում, քանի որ ցանկացած շրջանառվող ինֆորմացիա վերջնահաշվարկով դառնում է ի օգուտ Մհեր Սահակյանի: Իշխանության ինֆորմացիայի (սուտ-կիսաճիշտ) բոլոր փորձերը փշրվում են, որովհետև Մհերը վիզուալիզացրեց այն, ինչի մասին երազում է ՀՀ չափահաս և ինտելեկտուալ բնակչության ճնշող մեծամասնությունը: 

Իշխանությունը հայտնվել է պատային իրավիճակում: Պատժելը շատ դժվար է, անտեսելը՝ մահացու:
Անցնենք ընդդիմությանը.

Մհերը մի հարվածով միավորեց բոլորին: Իրար ատող տարբեր ընդդիմադիրներ Մհերի հարցում դարձան միակարծիք: Բոլորը աջակցում են Մհերին: Այստեղ կցանկանայի հատուկ դիմել ՀՅԴ-ին և հատկապես երիտասարդ ՀՅԴ-ականներին (մինչև 30 տարեկան): Եթե ՀՅԴ-ն որևէ քաղաքական գործարքի գնա Մհերի հարցում դա ծանր հարված կլինի Դաշնակցության հեղինակությանը: Պայքարեք Մհերի համար մինչև վերջ: Երիտասարդներին հատկապես կոչ եմ անում ներքին կուսակցական վերահսկողության տակ վերցնել Մհերի հարցը: Շատ չեմ ծավալվում, բայց բացառեք Մհերի թեմայով ներողություն խնդրողներին ձեր շարքերից, եթե այդպիսիններին կհայտնաբերեք իսկույն ցուցադրաբար պատժեք ենթարկելով կուսակցական պատասխանատվության:

Մհերին առնչվող բոլոր հարցերում 24/7 ռեժիմով պատրաստ եմ աջակցել իմ ամբողջ ռեսուրսով: Սա այն հարցն է, որը իրոք կարող է թուլացնել դավաճան իշխանությանը և նախօրոք եմ ասում, որ այս թեմայով անվճռական ընդդիմադիրներին սպասվում է ամոթանքի խարան: Սա ասում եմ այսօր, որ հետո նեղացողներ չլինեն:

Մհերը խփել է, մնում է մենք պասը վերցնենք...»:

Նարեկ Մալյան